Ի՞նչ անել, երբ ամուսինդ անտանելի բնավորություն ունի, մշտապես բարկացած է և ամեն ինչ զայրացնում է նրան...

Տղամարդիկ, ձեր կանայք արժանի են, որ դուք ազատվեք հետեւյալ տասը անտանելի սովորությունից։ Ահա դրանք՝

 Քննադատում է

Պետք է հետեւել ձեր վարքագծին եւ այլեւս չքննադատել կնոջ ամեն քայլը։ Հարկավոր է նկատել դրականը ձեր կնոջ մեջ։ Մշտապես նրան հաճոյախոսություններ արեք։ Եթե ձեզ ինչ-որ մի բան այնքան էլ դուրեկան չէ, ապա պետք է դրա մասին ավելի մեղմ ու սիրալիր ձեւով ասել։

 Կոպիտ խոսքեր է ասում

Հարգելի տղամարդիկ, դուք վաղուց արդեն դեռահաս պատանիներ չեք (քանի որ այդ տարիքում այս ձեւով խոսելը զիլ է համարվում)։ Հետեւեք ձեր խոսքերին, փորձեք խուսափել ու ազատվել անհարգալից խոսքերից և հանեք դրանք ձեր բառապաշարից։ Ձեր կինն արժանի է, որ գեղեցիկ ու հաճելի խոսքեր լսի ձեզանից։ Մեր խորհրդին հետեւելու դեպքում ձեր կինը կսկսի հպարտանալ ձեզնով, իսկ մյուսները կմտածեն, որ դուք բավականին կիրթ ու ինտելիգենտ անձնավորություն եք։.

 Պոռնո ֆիլմեր է դիտում

Սա նույնպես կարող է քայքայել ձեր երջանկությունը, ընտանեկան կյանքն ու զույգի ապագան։ Խորհուրդ՝ մի դիտեք նման ֆիլմեր եւ փողոցում քայլելիս ուրիշ կանանց երկար մի նայեք։ Իսկ եթե ձեզ մոտ արդեն կախվածություն է նկատվում նման ֆիլմերից, ուրեմն կարելի է դիմել մասնագետի օգնությանը։

Շատ մեծ ակնկալիքներ ունի

Վերջին բանը, որ ձեր կինը չի ցանկանա լսել, դա այն է, որ նա չի համապատասխանում ձեր սպասելիքներին։ Պետք չէ ձեր կնոջ մարմինը համեմատել մեկ ուրիշի հետ. դա նվազեցնում է կնոջ ինքնագնահատականը։ Փորձեք ավելի բարի, հանդուրժող ու զիջող լինել։

Չի օգնում տնային հարցերում

Իսկապե՞ս. դուք ձեր ընտանեկան բյուջեի եւ եկամտի մի մասը ապահովում եք եւ վե՞րջ։ Բայց սա չի նշանակում, որ դուք կարող եք հանգիստ պառկել բազմոցին այն ժամանակ, երբ ձեր կինը մաքրում է ամբողջ բնակարանը։ Ստիպեք ձեզ օգնել կնոջը։ Կարող եք օգնել կնոջը գնումներ կատարելիս՝ կրելով ծանր տոպրակները կամ երբեմն լվանալ ափսեները; Դուք եւ ձեր կինը մի թիմ եք, և միասին պետք է մեջք մեջքի տված առաջ շարժվեք։

 հաճախ է կորցնում ինքնատիրապետումը

Դուք հասուն մարդ եք եւ ձեր կնոջ վրա բղավելով, իրեր կոտրելով ոչնչի չեք հասնի։ Դուք չպետք է կորցնեք ձեր ինքնատիրապետումը եւ մշտապես հավասարակշռված լինեք։ Կինը ցանկանում է սիրված ու պաշտպանված զգալ իրեն ձեր կողքին։

 Սուտ 

Եթե կարծում եք, որ կարող եք սիրուհի պահել, եւ ձեր կինը դրա մասին չի իմանա, շատ սխալվում եք։ Դուք ինքնախաբեությամբ եք զբաղված։ Սակայն նույնիսկ եթե ձեր կինը գլխի չընկնի, դուք ակնթարթային հաճույքի համար խաչ եք քաշում ձեր տարիների երջանկության եւ համատեղ կյանքի վրա։ Սակայն պետք է ընտրել ազնվության եւ անկեղծության ուղին։ Ձեր կինը ամենալավին է արժանի։