Այսօր առավոտվանից տարբեր ԶԼՄ-ներից ինձ են դիմում հետաքրքրվելով իմ արձագանքի մասին, կապված ս/թ Մարտի 1-ի Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի հետ կապված: Իմ ֆեյսբուքյան էջի միջոցով ցանկանում եմ բոլորին պատասխանել.

Նպատակահարմար չեմ համարում այս օրերին հակադարձել քաղաքական գործիչներին: Մեր ժողովուրդը հոգնել է անիմաստ սենսացիաներից: Դրա ժամանակը չէ: Մենք պետք է հնարավորինս շուտ ազգային պետություն կառուցենք և դառնանք միջազգային հարաբերությունների լիարժեք սուբյեկտ: Իսկ դրա համար հարկավոր է նախ հեռացնել ռեժիմին և երկրում հաստատել մեր ժողովրդի կամքն ու իշխանությունը: Հապաղելու դեպքում կարող ենք ամեն ինչ կորցնել: Ուստի բոլոր լուրջ և մտահոգ մարդկանց կոչ եմ անում օր առաջ լծվել ժողովրդի համախմբման և ռեժիմի հեռացման գործին:

 

Ժիրայր Սեֆիլյան-Facebook