ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Կարապետյանի սպանության դեպքի առթիվ։
02.03.2015թ.՝ ժամը 20:50-ի սահմաններում, հակառակորդի կողմից ազգային, ռասայական, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու դիտավորությամբ արձակած կրակոցի հետևանքով N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում դեմքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Կարապետյանը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, կատարվում է նախաքննություն:
Նշենք նաև, որ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արսեն Աբրեստի Կարապետյանը: