Փարիզից Ժան Էքյանը «Երկիրն այսօրին» հայտնել է, որ երիտասարդը Հայ Հեղափոխական Դաշնակցության «Նոր սերունդ» միության անդամ է, իսկ իր այս գործողությամբ նա ցույց է տվել, որ Թուրքիայի պետությունը և նրա այժմյան ներկայացուցիչները պատասխանատու են Հայոց ցեղասպանության համար:

Հիշեցնենք նաև, որ թուրքական թերթերից մեկը գրում է,  որ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հաքի Աքիլի վրա մարտի 2-ին մի բաժակ նռան հյութ է լցրել ֆրանսիահայ ցուցարարներից մեկը:

Ցուցարարը հյութը լցրել է Աքիլի վրա «Աշխարհիկությունը Թուրքիայում ու Ֆրանսիայում» թեմայի շուրջ Փարիզի Դեկարտ համալսարանում նրա ելույթի ժամանակ: Ֆրանսահայ ցուցարարը անմիջապես հեռացվել է անվտանգության աշխատակիցների կողմից: