«Նովոռոսսիա» խմբավորման զինված ահաբեկիչները խոստովանել են, որ իրենք են կազմակերպել քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը: 3 դիմակավոր տղամարդիկ, ներկայանալով «Ռուսիչ» դիվերսիոն հետախուզական խմբի անդամներ, ռուսական ВКонтакте սոցկայքում տեսանյութ են հրապարակել, որում պատմում են, որ ընդդիմադիրի սպանությունը նրանց ձեռքի գործն է:
Զինյալների խոսքերով` այսպիսով նրանք ցանկանում էին կանխել Մոսկվայում «Գարուն» հակաճգնաժամային երթը: