Ձևավորվում է Քաղաքացիական բանակ: Այն ժողովրդին համախմբող և քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողություններով ռեժիմին հեռացնող կազմակերպական ուժ է։ Քաղաքացիական բանակը զինված կառույց չէ:

Կոչ եմ անում երկրին տեր կանգնելու վճռականություն ունեցող երիտասարդներին, ինչպես նաև իրենց հոգին չվաճառած ազատամարտիկներին այցելել մեր գրասենյակներ, կապվել մեզ հետ համացանցով և գրանցվել որպես Քաղաքացիական բանակի անդամ:

Իր ֆեյսբուքյան էջում գրում է «Հիմնադիր խորհրդարան» շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանը: