Խորհրդարանում քվեարկվեց «Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ԱԺ-ն այն ընդունեց 96 կողմ, 2 դեմ և 10 ձեռնպահ ձայներով:
Այս նախագծով ՀՀ պաշտոնաթող նախագահներին ցմահ արտոնություններ են տրվելու: Քվեարկություններից անմիջապես հետո ԱԺ պատգամավորները սկսեցին մասայաբար լքել նիստերի դահլիճը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հորդորեց նիստերի դահլիճը լքողներին անաղմուկ հեռանալ: «Պահպանեք լռություն, դադարեցրեք ընդդիմություն- իշխանություն երկխոսությունը: Մենք հարգում ենք իրար, առայժմ չեմ ուզում անուններ հնչեցնել»,- հայտարարեց Շարմազանովը: