ԲՀԿ արտահերթ համագումարում` վաղը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կհրաժարվի կուսակցության ղեկավարի պաշտոնից: Կուսակցությունը ղեկավարի պաշտոնը կստանձնի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նաև ավելացրեց, որ ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը կլքի կուսակցությունը: