Այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ նիստի ընթացքում «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագիծն ընդունվեց 87 կողմ, 1 դեմ և 12 ձեռնպահ քվեարկությամբ:

Հատկանշական է, որ դեմ քվեարկեց միայն «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Փոփոխված օրենքով նախատեսում է ՀՀ պաշտոնաթող նախագահի համար սահմանել հատուկ կենսաթոշակ՝ աշխատավարձի 70 տոկոսի չափով, ինչպես նաև սահմանել, որ ՀՀ պաշտոնաթող նախագահը ցմահ ապահովվում է կահավորված գրասենյակով: