«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ արտահերթ 8-րդ համագումարում այսօր միաձայն ընտրվել է որպես կուսակցության նախագահ:
Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կուսակցության քարտուղար Վահան Բաբայանը՝ նշելով, որ 189 պատվիրակներից 170 ներկա է եղել:
Նաիրա Զոհրաբյանի թեկնածությանը ձեռնպահ է քվեարկել միայն Լյովա Խաչատրյանը:
Որպես ԲՀԿ նախագահի թեկնածու առաջադրվել է միայն Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ նույն համագումարի ժամանակ ելույթ էր ունեցել նաև Գագիկ Ծառուկյանը, ով տեղեկացրել էր, որ հեռանում է ակտիվ քաղաքականությունից, այլևս ԲՀԿ նախագահ չէ և որևէ կապ չունի ԲՀԿ-ի հետ։