Այսօր՝ մարտի 5-ին, «Բարգավաճ Հայաստանի» համագումարից հետո կայացավ կուսակցության Քաղխորհրդի նիստը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ Քաղխորհրդի նախագահի տեղակալ է ընտրվել Վարդան Վարդանյանը։ «Ներկայումս «Բարգավաճ Հայաստանում» կուսակցության ղեկավարի և Քաղխորհրդի ղեկավարի պաշտոնը նույն մարդն է զբաղեցնում, սակայն մենք մոտ ժամանակներս փոփոխություններ կմտցնենք Կանոնադրության մեջ եւ Քաղխորհրդի նոր ղեկավար կընտրենք»,- նշեց Զոհրաբյանը։ Նա նաև հայտարարեց, որ Տիգրան Ուրիխանյանը կմնա կուսակցության մամուլի քարտուղարի պաշտոնում։
Ինչ վերաբերում է լուրերին, թե ԲՀԿ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը լքել է կուսակցության շարքերը եև մտադիր է մոտ ժամանակներս կարգավորել հարաբերությունները ՀՀԿ-ի հետ, Զոհրաբյանը նշեց, որ ինքը նման տեղեկություններ չունի։