2006 թ–ից Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության անդամ եմ... Եղել եմ ուսանողական միության անդամ, մամլո խոսնակ, հիմա ատենապետ, վաղը նորից կլինեմ շարքային անդամ... Ու ոչ մի կերպ իմ կյանքն առանց Հնչակյան ընտանիքի չեմ պատկերացնում... Ասածս ինչ է, ԲՀԿ–ն մի քսան վայրկյանանոց ցնցում ապրեց, բոլորը սկսեցին հիշել, որ կուսակցությունը միջոց է... Իսկ իրականում հեռացան, որովհետև վերջնական կորցրին ԲՀԿ–ի միջոցով պաշտոն ստանալու հույսը...

Իր ֆեյսբուքյան էջում գրում է Նարեկ Գալստյանը:

Նշենք նաև, որ օրերս ԲՀԿ շարքերը լքել են արդեն 15 անդամ, որոնց թվում են Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Բազմասեր Առաքելյանը, Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը, Հարություն Ղարագյոզյանը, Գրիգորի Մարգարյանը, Դավիթ Քոչարյանը և այլոք: