Մոսկվայում տեղի ունեցած հավաքի ժամանակ 12 «օրենքով գող» զրկվել են այդ տիտղոսից՝ նույնիսկ ոմանք չեն էլ հանդիսացել գող և մի քանի հոգի ընդամենը ունի հնարավորությունկոչումը վերականգնելու,- գրում է «Прайм Крайм»-ը։
Հավաքը կազմակերպել էր հեղինակավոր «օրենքով գող» Զախարի Կալաշովը, ով քրեական աշխարհում առավել հայտնի է Շաքրո Մոլոդոյ մականվամբ։
Տիտղոսից զրկվել են՝ Սաշա Կուշները, Գիլանի Սեդոյը, Շամիլը, Նիկա Գագրինսկին, Լեքսո Գալսկին, Բեսո Ռուստավսկին, Շառապը։
Զրկվողների ցուցակում են եղել ադրբեջանցի գողեր՝ Նամիկը, Ռաֆեթը և Ջեյխունը։
Տիտղոսից զրկվել էր նաև հայազգի երկու գող` ռուսաստանցի Արմեն Խաչատրյանը, ով քրեական աշխարհում առավել հայտնի է Խախոլ Արմեն մականվամբ և գյումրեցի Արտյոմ Առաքելյանը, ով քրեական աշխարհում առավել հայտնի է Արտյոմ Լիպեցկի մականվամբ:
Նշվում է, որ նրանք զրկվել են իրենց կարգավիճակից քանի, որ Դեդ Հասանի օրոք նրանց նկատմամբ դրսևորվել է «սխալ» մոտեցում։