Այսօր վաղ առավոտյան սեփական բնակարանից Քրեական Հետախուզության բաժին բերման է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Արսեն Օհանյանը:
YerevanNews.am-ի հետ զրույցում Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ 1985 թվականին ծնված Արսեն Նորիկի Օհանյանը ձերբակալվել է ՌԴ Քրեական օրենսգրքի 158 հոդվածի առաջին մասի հատկանիշներով (գողություն): Նա հետախուզման մեջ էր անցած տարվա նոյեմբերի 25-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: