Թուրքիայում  խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար 2-րդ հայ կինն է պատգամավոր դառնալու համար դիմում ներկայացրել իշխանությանը։

Թուրքական թերթերից մեկի փոխանցմամբ՝ Ստամբուլի Սուրբ հակոբ հիվանդանոցի հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն և Թուրքիայի կաթոլիկ հայերի հոգևոր առաջնորդ Լևոն Զեքիյանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Թալին Էրգյունեշ Գազերը դիմել է ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական»  կուսակցություն՝ պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար։

Եթե CHP-ն հայուհուն ներկայացնի պատգամավորի թեկնածու և, եթե ստացվի այնպես, որ Գազերը ընտրվի, նա կլինի CHP-ի առաջին հայ կին պատգամավորը։