Ռիժանին Լեոնարդ Յանկելովիչը հիմնադրել է Dartz Motorz ընկերությունը, որը արտադրում է ոսկեպատ և զրահապատ Dartz Prombron ավտոմեքենան: Այն ունի նաև զրահապաշտպանված ապակիներ, վեց լիտր տարողությամբ շարժիչ, հոսանքի լարման տակ գտնվող բռնակներ ու էկզոտիկ արտաքինով սրահ:
Մեքենայի գինը սկսվում է 1.1 մլն դոլարից: Mercedes-Benz-ի պլատֆորմով ստեղծված այս մեքենան կարող է բավարարել ամենապահանջկոտ գնորդի պահանջները, այն դեպքում, երբ գումարը խնդիր չէ: Այս դեպքում, սակայն, արտադրողի համար է խնդիր գտնել համապատասխան գնորդ: