Lրագրողների հետ հանդիպման ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով Գյումրիում արձանագրված քրեածին երևույթներին, ասաց, որ դեռևս վաղ է խոսել քրեածին վիճակի վերլուծության մասին:
«Որպես կանոն՝ դա իր հիմքում ունենում է թե´ զենքի ապօրինի շրջանառության ծավալների նկատմամբ հսկողության խստացում, թե´ հանցավոր վարքագծի հիմքում դրված այլ հանգամանքների նվազեցմանը կամ նվազմանն ուղղված մջոցառումներ: Համենայն դեպս՝ իրականացվող քննության արդյունքում բացահայտվում է յուրաքանչյուր գործով տվյալ հանցանքը ծնող պատճառների և պայմանների մի ամբողջություն, և ես վստահ եմ, որ բոլոր այդ հանցանքների քննարկման արդյունքում մենք կունենանք համալիր և համակարգային մոտեցում այդ վիճակի կամ հանցանքի վերացման վերաբերյալ»,-ասաց նա:
Ըստ դատախազի իրենք չեն խոսում բացթողումների կամ ձեռքբերումների մասին, այլ՝ հանցավոր վիճակը մշտապես հսկողության մեջ պահելու և ավելին՝ հանցածին հանգամանքները նվազեցնելու և դրան ուղղված մջոցառումների մասին: