Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 12-րդ կմ-ին, մարտի 10-ին, ժամը 18.00-ի սահմաններում, իրար են բախվել «ՎԱԶ-2109» եւ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2109»-ի վարորդը եւ 2 ուղեւորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: