ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Լայնե Ռանդյարվի, Լատվիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Անդրեյ Կլեմենտեւի եւ Լիտվայի Հանրապետության խորհրդարանի Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար Դանգուտե Միկուտենեի հրավերներով մարտի 11-17-ը պաշտոնական այցով կմեկնի Բալթյան երկրներ:
ԱԺ փոխնախագահը Էստոնիայի եւ Լատվիայի Ազգային գրադարաններում եւ Լիտվայի Ցեղասպանության թանգարանում կմասնակցի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսների պաշտոնական բացման արարողությանը եւ հանդես կգա ելույթներով:
Նախատեսվում են ԱԺ փոխնախագահի հանդիպումները Էստոնիայի Հանրապետության Ռիիգիկոգուի փոխնախագահ Լայնե Ռանդյարվի, Լատվիայի Հանրապետության Սաեյմայի փոխնախագահներ Ինես Լիբինա-Էգներեի եւ Անդրեյ Կլեմենտեւի, Լիտվայի Հանրապետության Սեյմի փոխնախագահ Գեդիմինաս Կիրկիլասի, Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար Դանգուտե Միկուտենեի հետ: