Դմիտրի Պեսկովը բացատրել է Վլադիմիր Պուտինի հիվանդության մասին լուրերի հայտնվելու պատճառը, գրում է lenta-ն:
«Հենց գարնանն արև է հայտնվում, հենց սկսվում է գարնան շունչը զգացվել, սրացումներ են սկսվում»,- ասել է Պեսկովը:
«Մեկին «Ռոսնավթի» նախագահ Իգոր Սեչինի հրաժարականն է թվում, մեկին՝ կառավարության հրաժարականը, իսկ մեկը մի քանի օր հեռուստացույցով չի տեսնում նախագահ Պուտինին»,- նշել է մամուլի քարտուղարը:
Կրեմլում «նման սրացումներին» հանգիստ են վերաբերում:
Ավելի վաղ՝ մարտի 11-ին, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը վստահեցրել է, որ Պուտինը «լավ առողջական վիճակում է»:
Ռուսաստանի նախագահի վատառողջ լինելու մասին տեղեկությունը տարածել է Reuters գործակալությունը: