Յուրահատուկ իրադարձություն է տեղի ունեցել չինական Չունցին քաղաքում, սակայն մասնակիցները ոչ թե մարդիկ են, այլ շներ:
Բանը նրանում է, որ վարորդն իր կարմիր Վոլցվագենը կայանել է մի վայրում, որտեղ պառկած է եղել փողոցաբնակ շուն:
Շունը դեպքի վայրից անմիջապես հեռացել է, բայց քիչ անց վերադարձել է իր արու երկրպագուների հետ և, բառի բուն իմաստով, վրեժխնդիր եղել կարմիր մեքենայից՝ կծոտելով և ճանգռելով այն: