Yerevannews.am-ը շարունակում է տոնական բարեմաղթանքների ավանդույթը: Այս անգամ մեր զրուցակիցն է երիտասարդ դերասան Սարգիս Տաշչյանը, ով իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները նվիրեց բոլոր կանանց մեկամսյակի կապակցությամբ:

Շնորհավորում եմ բոլոր կանանց մեկամսյա տոնը և մաղթում նրանց առողջություն ու համբերություն:

Նաև ցանկանում եմ, որ միշտ մեր կողքին լինեն, չնայած նրան, որ մենք հաճախ փնթփնթում ենք, բայց դա չի նշանակում, որ նրանց կարիքը չունենք:

Ասեմ ավելին. առանց նրանց մեր կյանքն անիմաստ է և մենք նրանց շատ ենք սիրում: Շատ տղամարդիկ են ասել, ես էլ կկրկնեմ, որ կինն անհրաժեշտ չարիք է: