Հայաստանի մի շարք համայնքներում վաղը՝ նշանակված են տեղական ինքնակառավարման մարմնի` համայնքի ղեկավարի ու ավագանու ընտրություններ:
Դրանց թվում են` Արմավիր քաղաքում քաղաքապետի, Արմավիրի մարզի Հայկավան, Հովտամեջ, Նալբանդյան, Կոտայքի մարզի Աղավնաձոր, Սյունիքի Շուռնուխ, Որոտան, Արագածոտնի մարզի Տեղեր, Ափնագյուղ, Լեռնապար, Օհանավան, Արարատի Վարդաշեն, Հովտամեջ, Նալբանդյան, Նոր Արմավիր, Գեղարքունիքի Արփունք, Դարանակ, Կոտայքի Աղավնաձոր, Բջնի, Շիրակի Անուշավան, Արփենի, Կարմրավան, Հառիճ, Սարակապ, Սյունիքի Լոր, Կաղնուտ, Որոտան, Վայոց ձորի Չիվա, Տավուշի Ակնաղբյուր, Ծաղկավան գյուղական համայնքներում:
Գրեթե բոլոր համայնքներում իրար հետ միասին մասնակցում են համայնքի ղեկավարի 38 և ավագանու անդամի 64 թեկնածու:
Գրեթե բոլոր համայնքներում առաջադրված են գործող գյուղապետերը, իսկ Արմավիրում միակ թեկնածուն գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն է: