Արմավիրում քաղաքապետի ընտրություններում առաջադրված միակ թեկնածուն` գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, երեկ կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ստանալով 8169 ձայն` վերընտրվել է քաղաքապետի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:

Այլընտրանքային թեկնածու չլինելու պարագայում առաջադրված թեկնածուն կարող է ընտրվել կամ վերընտրվել, թեպետ Ռուբեն Խլղաթյանին դեմ է քվեարկել 810 ընտրող` ընտրատարածքում գրանցված 28 421 ընտրողների ընդհանուր թվից: Քվեատուփում առկա 9 246 քվեաթերթիկներից անվավեր է ճանաչվել 265-ը: