Մարտի 18-ին` ժամը 13:00-ին, «Դինամո» մարզադահլիճում կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որտեղ ուժերը կչափեն կաշվե ձեռնոցի 100-ից ավելի մարզիկներ: Հայաստանի առաջնությունում պայքարը կընթանա տասը քաշային կարգերում՝ 49կգ, 52կգ, 56կգ, 60կգ, 64կգ ,69կգ, 75կգ, 81կգ, 91կգ և +91 կգ:
Առաջնության արդյունքների հիման վրա կկազմավորվի Հայաստանի հավաքականը, որը կնախապատրաստվի առաջիկա կարևորագույն ստուգատեսներին:
Հարգանքով՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն