«Շախտյոր» ֆուտբոլային ակումբի հարձակվող Հենրիխ Մխիթարյանն ամռանը կարող է տեղափոխվել լոնդոնյան «Տոտենհեմ»: Գրում է Известия-ն:

Հայտնի ֆուտբոլային գործակալ Կոնստանտին Սարսանիան հաստատել է, որ 24-ամյա հարձակվողի հանդեպ Եվրոպական առաջատար ֆուտբոլային ակումբների ուշադրությունը մեծանում է: Նա նշեց, որ ֆուտբոլիստի ապագան կախված կլինի «Շախտյոր»-ի որոշումից:

«Հենրիխի մասին շատերն են հարցնում: Նա իրոք լավ ֆուտբոլիստ է: Վստահ եմ, որ նրա պրոֆեսիոնալիզմն արդարացնում է տարբեր ֆուտբոլային ակումբների հետաքրքրությունը նրա նկատմամբ: Սակայն «Շախտյոր»-ը ևս լավ ակումբ է, որն այնքան էլ չի ցանկանա հրաժարվել Հենրիխից:

Երկար տարիներ լոնդոնյան ակումբի լիդերը եղել է կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, որը սովորաբար եղել է հարձակումների հեղինակը: Սակայն այս խաղաշրջանի սկզբին նրան 30 միլիոն եվրոյով վաճառեցին «Ռեալ» ֆոըտբոլային ակումբին:  Ակումբի ղեկավարությունը հույս ունի, որ Մխիթարյանը կշարունակի հարձակումները: Հենրիխն առանձնանում է իր աշխատասիրությամբ և ֆուտբոլային ինտելեկտով: Բացի այդ, նա կարող է լինել ինչպես հարձակումներ պատրաստելու, այպես էլ դրանք իրականացնելու հեղինակը»,- ասել է Կոնստանտին Սարսանիան :

ԽՍՀՄ հավաքականի «Դինամո» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Լեոնիդ Բուրյակը վստահ է, որ հայ ֆուտբոլիստը կարող է խաղալ եվրոպական հայտնի ֆուտբոլային ակումբներում:

«Մխիթարյանը Ուկրաինայի պրեմիեր լիգայի լավագույն խաղացողներից է: Վերջին տարիներին նա մեծ առաջընթաց է ունեցել: Անկասկած, Հենրիխը հետխորհրդային տարածաշրջանի ամենաշնորհալի ֆուտբոլիստներից է, Հայաստանի հավաքականի և «Շախտյոր»-ի լիդերը: Նման մասնագետը չի կորչի եվրոպական լավագույն ակումբներում: Հենրիխը, լինելով կայուն հոգեբանության և հիանալի մասնագիտությամբ անձնավորություն, ճիշտ ընտրություն կանի: Սակայն հայ ֆուտբոլիստի ապագան հիմանկանում կախված է նաև իր մարզիչից, որի պայմանագիրը «Շախտյոր»-ի հետ լրանում է այս ամառ: Եթե նրա մարզիչը լքի ակումբը, ապա Մխիթարյանը առաջինը կլինի, ով կհեռանա «Շախտյոր»-ից»,- ասել է Բուրյակը:

Հենրիխ Մխիթարյանը երևայան բուհերից մեկում ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ արել է ամեն հնարավոր բան, որպեսզի ամռանը տեղափոխվի եվրոպական առաջատար ակումբներից մեկը:

«Ցանկացած ֆուտբոլիստի համար գլխավար նպատակը և երազանքը ուժեղ ակումբներում խաղալն է: Ես ամեն հնարավոր բան կանեմ, որպեսզի ամռանը տեղափոխվեմ: Եթե դու լավ ես խաղում և քեզ տեսնում են, ապա մեկ այլ ակումբ տեղափոխվելով` մի քայլ առաջ ես անցնում»,- ասել է Մխիթարյանը: