Թուրքիան հայտարարել է, որ գազի սակագնի զեղչի հարցում իրեն հաջողվել է «Գազպրոմի» հետ համաձայնության գալ ։«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ այս մասին Անկարայում կայացած Turoge-2015 կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:
«Սակագնի զեղչման փաստաթուղթը դեռևս չի ստորագրվել, սակայն դրանք տեխնիկական դետալներ են։ »,- կոնֆերանսի ժամանակ ասել է թուրք նախարարը։