Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ պատասխան խաղում Նոու Կամպ մարզադաշտում «Բարսելոնան» ընդունել էր «Մանչեսթեր Սիթիին»: Ունենալով 20-ից ավելի ռեալ գոլային հնարավորություն կատալոնացիները օգտագործեցին միայն մեկը: Մեսսի փոխանցումից հետո Գոլը խփեց Ռակիտիչը: Հիացրեց այսօր մոլորակի լավագույն ֆուտբոլիստ` Մեսսին ցուցադրելով ֆանտաստիկ տեխնիկա ու պարզապես ինչպես ցանկանալով այնպես էլ շրջանցելով մոլորակի ամենահարուստ թիմերից մեկի խաղացողներին:
1/8-րդ եզրափակիչ մյուս խաղում Դորտմունդում «Բորուսիան» 0-3 հաշվով պարտվեց «Յուվենթուսին»: Գոլերի հեղինակ դարձան Տևեսը երկու անգամ ու Մորատան: Այս խաղի հերոսն էլ Կառլիտոսն էր: Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց երկրորդ խաղակեսի միջնամասում: