«Հարազատ թշնամի» սերիալի փակման շուրջ կրքերը թեժանում են: Ասում են՝ Դիանա Գրիգորյանն ամեն ինչ անում է, որպեսզի սերիալը շարունակվի հեռարձակվել, սակայն մի շարք հայտնի մշակութային գործիչներ, մեղմ ասած, պատերազմ են հայտարարել Դիանա Գրիգորյանին՝ մեղադրելով Հայաստանի անճաշակության և գռեհիկ սցենարների խորհրդանիշ դառնալու մեջ:
Նույնիսկ Գուժ Մանուկյանը, ով ԲՀԿ կողմնակիցներից էր, ինչպեսև Դիանա Գրիգորյանը, ըստ ինձ հասած լուրերի, ասել է, որ ամեն մի անորակություն վաղ թե ուշ պետք է վերջ ունենա, և հենց այդ է պատճառը, որ ինքնակամ հրաժարվել է նկարահանվել սերիալում, թեպետ, ըստ լուրերի, այդ սերիալում նկարահանվելու համար նրան վճարվող աշխատավարձը մյուս դերասանների աշխատավարձից մի քանի անգամ բարձր է:
Դիանա Գրիգորյանը, ի պատասխան Գուժ Մանուկյանի քայլի, ասում են, իր մտերիմների շրջապատում ասել է, որ «մնում էր՝ նախնադարյան մարդիկ ինձ կյանք սովորեցնեին»:
Այն, որ Գուժ Մանուկյանն իսկապես վատառողջ է, մեկնաբանման կարիք չունի, բայց նույնիսկ այդ վիճակում նա մոտ մեկ տարի նկարահանվել է:
Վլադիմիր Վիսոցկի անվանումով օգտատեր` ֆեյսբուք