Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Բարսելոնա» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Լեոնել Մեսսին, այդ մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Բարսելոնայում կայացած հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով` 1:0: Հանդիպման միակ գոլը 31-րդ րոպեին հեղինակել է Իվան Ռակիտիչը, ով գոլային փոխանցումն ստացել է արգենտինացուց: