Թերթն իր «Ասում են, թե...» խորագրի ներքո գրում է.
«Ասում են, թե Հովիկ Աբրահամյանին շատ քիչ ժամանակ է մնացել պաշտոնավարելու: Վերջինիս լոտերը թուլացել են ոչ միայն թանկագին խնամու հեռացման պատճառով, այլև, որքան էլ պարադոքսալ է՝ սահմանադրական բարեփոխումների մեկնարկի: Բանն այն է, որ սահմանադրական բարեփոխումները ենթադրելու են նոր խաղ, նոր թիմով, նոր արժեհամակարգով, նոր պայմաններով, ինչն էլ իր հերթին հնաբնակներին խաղից հանելու, «թոշակառու» դարձնելու հեռանկար է հետապնդելու:
Որոշ տեղեկություններով՝ Բաղրամյան 26-ում դեռ չեն շտապում Հովիկին թոշակի ուղարկել, սպասում են՝ տեսնեն ինչ-որ բան, այնուհանդերձ, կարողանո՞ւմ է Հովիկն անել՝ տնտեսության գոնե այս վիճակում, եթե ոչ, ամեն բան կջարդեն իր գլխին ու նոր կհանեն: Ասում են՝ մինչև աշուն»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: