Մարտի 19-ին, ժամը 12.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ զենք և զինամթերք է թողնում Օղակաձև զբոսայգում գտնվող սրճարաններից մեկի շատրվանների մոտ:
Ոստիկանության ծառայողները նշված վայրում հայտնաբերել են 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ, 5.45 մմ տրամաչափի՝ 90 և 5.6 մմ տրամաչափի, առանց գնդակի 50 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնական բաժին: