Արդեն մի քանի օր է՝ համացանցում շրջում է այսօր կայանալիք «Վեցերերդ զգայարան» հաղորդաշարի թրեյլերը: Դա միանգամայն նորմալ է, քանի որ հաղորդաշարը խնդիր ունի ներգրավել հնարավորինս շատ հեռուստադիտողներ և ամեն անգամ ներկայացնում է փոքրիկ անոնս հերթական հաղորդաշարի մասին: Սակայն այն վերնագիրը, որով սկսեց շրջանառվել այդ անոնսը, ուղղակի աբսուրդ է հիշեցնում. «Անի Երանյանը կմահանա, եթե այսպես շարունակի»:
Հասկանալի է, որ կայքն էլ իր խնդիրն ունի. ընթերցողներ է ներգրավում, բայց որքանով է կոռեկտ երիասարդ աղջիկ-դերասանուհու մասին նման վերնագրով նյութ ստեղծել և այն շրջանառել համացանցում: Անձամբ ես Անի Երանյանի փոխարեն ոչ միայն կբարկանայի, այլ նաև կպահանջեի հեռացնել նման վերնագիրը:
Իսկ առիթը եղել է այն, որ ինչ-որ մի կախարդ-էքստրասենսի մտքով անցել է օդից նման եզրահանգում կամ կանխագուշակում անել:
Ստացվում է այնպես, որ այսօր բոլորը նայելու են «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարը ոչ թե նրա համար, որ սիրում են այն նայել, կամ դրա հյուրն ԱՆի Երանյանն է, այլ զուտ նրա համար, որպեսզի իմանան, թե ինչպես շարունակելու կամ ինչի պատճառով կարող է մահանալ Անի Երանյանը: Եվ դա շնորհիվ այսօրվա էլեկտրոնային կայքերի: Իրոք, համաձայնվեք, որ աբսուրդ է և կոռեկտության տարրական նորմերը խախտող աբսուրդ:
Նախշուն Հովսեփյան՝ ֆեյսբուք