Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր գյումրեցի Արթուր Ալեքսանյանին: Քաղաքապետը շնորհավորեց տաղանդավոր մարզիկին փառահեղ հաղթանակների կապակցությամբ և նշեց, որ իր հաղթանակներով Արթուրը բարձր պահեց հայկական սպորտի պատիվը և մեկ անգամ ևս վերահաստատեց, որ Գյումրին շարունակում է պահպանել սպորտային իր հզոր ներուժը: Մաղթելով հաջողություններ հետագա մրցումներում՝ քաղաքապետը տարգև հանձնեց տաղանդավոր մարզիկին:

Այս մասին հայտնում է Գյումրիի քաղաքապետի մամլո ծառայությունը։