Վաղը` մարտի 22-ին զինվորական կարգով կհուղարկավորեն հակառակորդի դիվերսիոն գործողության հետևանքով մարտի 19-ին զոհված 3 զինծառայողներին, այս մասին YerevanNews.am-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հարակայնության հետ կապերի վարչությունից։
Զոհվածներից Արշակ Հարությունին հողին կհանձնեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Իսկ Էդուարդ Հայրապետյանը կհուղարկավորվի Աշտարակի իրենց ընտանեկան գերեզմանատանը: Հակոբ Խաչատրյանին, որը ԼՂՀ Քաշաթաղի շրջանից էր, կհուղարկավորեն հարազատ գյուղում:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ հասարակության հետ կապերի վարչությունից, Էդուարդ Հայրապետյանի հոգեհանգստյան արարողությունը այսօր` մարտի 21-ին, տեղի կունենա հայրենի Աշտարակ քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցում: Արշակ Հարությունյանինը` Երևանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում:
Հիշեցնենք նաև, որ մարտի 20-ին Նախագահ Բակո Սահակյանն այցելել է նախօրեին հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողությունները կասեցնելու ընթացքում վիրավորված և Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում ապաքինվող ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողներին: