ՌԴ Քննչական կոմիտեի Վլադիմիրի մարզային վարչության և ոստիկանության աշխատակիցները վնասազերծել են էթնիկ հանցավոր խմբավորման, որը սպանել է բնակարանների տերերին՝ նրանց անշարժ գույքին տիրանալու համար։

Հանցավոր խմբում եղել է 14 մարդ։ Իսկ խմբավորման առաջնորդն է եղել 45-ամյա ադրբեջանցի Ազադ Մամեդովը։

Հետաքննությունը սկսվել է  2013թ. մայիսին, երբ Վլադիմիր-Յուրև- Պոլսկի ավտոմայրուղում հայտնաբերվել է 60-ամյա բնակչուհու դի։

Պարզվել է, որ հանցագործությունն իրականացվել է նրա բնակարանին տիրանալու նպատակով։

Այսօրվա դրությամբ պարզվել է, որ հանցագործներն իրականացրել են 25 ծանր և առանձնապես ծանր հանցագործություն, այդ թվում՝ 5 սպանություն։