«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, անցյալ ուրբաթ ԱԺ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ այսուհետ 2 տիպի փաստաթուղթ է ընդունվելու պատգամավորի բացակայությունը հարգելի համարելու համար:

ԱԺ նախագահը խմբակցությունների ղեկավարներին հայտնել է, որ խոսքը բժշկի տեղեկանքի եւ ԱԺ-ի ուղարկած գործուղման մասին է: Մնացած բոլոր դեպքերում բացակայությունները իմպերատիվ կերպով համարվելու են անհարգելի: Ավելին մեր տեղեկություններով, խորհրդարանը նախատեսում է շատ կարճ ժամկետում ԱԺ կանոնակարգ օրենքում կատարել փոփոխություն եւ այն դրույթը, ըստ որի ԱԺ նախագահը կարող է իր հայեցողությամբ որոշել այս կամ այն պատգամավորի բացակայությունը հարգելի է կամ ոչ հարգելի, ամբողջապես հանվելու է եւ իմպերատիվ արձանագրում է արվելու, որ պատգամավորի բացակայությունը համարվում է հարգելի, եթե նա ներկայացնում է բժշկի տեղեկանք կամ խորհրդարանի կողմից մեկնում է գործուղման»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում