Երեկ՝ մարտի 23-ին, տեղի ունեցավ հայոց սահմանների պաշտպանության համար արիաբար զոհված զինծառայողներից մեկի՝ Արշակ Հարությունյանի վերջին հրաժեշտի արարողությունը: Նրան Եռաբլուր զինվորական պանթեոնում զինվորական կարգով հողին հանձնեցին: 

Մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա:

Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են:

Մանրամասները՝ ATV-ի տեսանյութում: