Ինստիտուցիոնալ ընդդիմության ճանապարհային քարտեզ
Քայլ 1- Հիմնադրել ինստիտուցիոնալ քաղաքական կառույց՝ կուսակցություն:
Տարբերությունը մինչև այժմ գոյություն ունեցող կուսակցություններից՝ ներքին ժողովրդավարություն, ներքին մրցակցային դաշտ, ներկուսակցական ընտրական համակարգի գոյություն, քարացած լիդերության, սուպերլիդերության բացառում, կոլեգիալ կառավարում:
Քայլ 2 - Կուսակցության մեջ ներգրավել ինտելեկտուալ և քաղաքացիական առավելագույն ներուժ։
Քայլ 3 - Ստեղծել Ապագա Հայաստանի համապարփակ նախագիծ։
Քայլ 4 - Ձևավորել ստվերային կառավարություն։
Քայլ 5 - Հայաստանի 1988 ընտրական տեղամասերի հաշվարկով ձևավորել վստահված անձանց առնվազն երեք հոգանոց թիմեր։
Քայլ 6 - Սփյուռքում ձևավորել դիտորդական խմբեր, ովքեր ընտրությունների օրը կդիտարկեն ընտրական տեղամասերը։
Քայլ 7 - Մասնակցել ընտրություններին և ստանալ ժողովրդի վստահության քվեն։
Քայլ 8 - Ժողովրդի վստահության քվեն արձանագրել դե յուրե՝ ընտրությունների ամփոփիչ արձանագրության տեսքով, կամ հավաքագրել ընտրությունների համատարած և մեծամաշտաբ կեղծումների մասին հավաստի և դե յուրե ապացուցողական նշանակություն ունեցող փաստեր։
Քայլ 9 - Իրականացնել իշխանափոխություն և ստանձնել Հայաստանի կառավարումը։
Քայլ 10 - Սկսել ժողովրդի վստահության քվեն ստացած՝ Ապագա Հայաստանի նախագծի իրագործումը։
Նիկոլ Փաշինյան-Facebook