Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ, անհայտ անձինք կրակ են բացել Ստամբուլում Թուրքիայի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության նախընտրական շտաբի վրա: Թերթի տվյալներով՝ զինված հարձակումն իրականացվել է տեղի ժամանակով ժամը 23:30-ի սահմաններում:

Հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Տարվում է հետաքննություն: