Օմբուդսմենին դիմած քաղաքացին հայտնել է, որ ամուսինը բանկում ունեցել է գրավով ապահովված վարկային պարտավորություն, սակայն մարման ընթացքում վերջինս մահացել է: Արդյունքում, ԴԱՀԿ ծառայությունն արգելանք է կիրառել պարտապաններին պատկանող բնակարանի և կրպակ-տաղավարի նկատմամբ:
Հարկադիր կատարողի կողմից միաժամանակ առկա երկու գույքի վրա արգելանք է դրվել, չնայած այն հանգամանքին, որ միայն բնակարանն արդեն բավարար էր կատարողական թերթի պահանջների բավարարման համար:
Օմբուդսմենը կայացրել է մարդու իրավունքների խախտման որոշում. ԴԱՀԿ ապահովող ծառայության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում խախտվել են քաղաքացու՝ պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը: ՀՀ արդարադատության նախարարությունն իր հերթին չի ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
Օմբուդսմենն առաջարկում է միջոցներ ձեռնարկել կատարողական վարույթի շրջանակներում կրպակի նկատմամբ կիրառված արգելանքի մասին որոշումն անվավեր ճանաչելու ուղղությամբ և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել խախտումը թույլ տված հարկադիր կատարողին:
Կից՝ Օմբուդսմենի կայացրած խախտման որոշումը.