Անցյալի փորձն ու Նախախորհրդարանի ներկայիս գործունեությունը ցույց են տալիս, որ հայ հասարակության մեջ քաղաքական արկածախնդրության դեմ այդպես էլ իմունիտետ չի ձևավորվել։ Ընդ որում, ամենահիմար մտքերն ու մտադրությունները ակտիվորեն քննարկվում են հենց այն շրջանակներում, որոնք ի բնույթե պիտի պատնեշ լինեին ժողովրդի և հնարավոր վտանգի միջև։ Բոլորը թամաշա են ուզում ու կրակ փնտրում, որ յուղ լցնեն վրեն։ Դրա համար էլ մեկն ուզում է թագավոր դառնալ, մյուսը` ազգափրկիչ, երրորդը` Աստված գիտի, թե ինչ։
Ժիրայր Սեֆիլյանի մասին նախկին գրառումս, իսկ ավելի ճիշտ` գրառման արձագանքները, հստակ ցույց տվեցին, որ թամաշա անողների հաջորդ զոհը լինելու է հենց ինքը` Սեֆիլյանը։ Տպավորությունն այնպիսինն է, որ վերջինիս կողքը չկա զգոնության և խելամտության կոչ անող գոնե մեկ անհատականություն։ Ուստի և հարց է առաջանում, թե որտե՞ղ են նրա իսկական ընկերները։ Այն մարդիկ, ովքեր դեռ չեն կուրացել կողքից շիրա տվողների քծնանքներից:
Իր ֆեյսբուքյան էջում գրում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը իր Facebook-յան էջում:
Հիշեցնենք նաև, որ վերջերս նույն քաղաքագետը գրել էր. «Ժիրայր Սեֆիլյանի ու նրա կողմնակիցների «քաղաքական» գործունեությունը, հռետորաբանությունն ու տարբեր նախաձեռնությունները արդեն գարշելի են դարձել»: