«Հրապարակ» թերթը գրում է.

«Երրորդմասցի Լյովիկի և մնացյալի առնչությամբ հոլովվում է նաև Ձեր անունը, ասվում էր, որ Ձեր հարաբերությունները շատ ավելի վատ են եղել նրա հետ՝ հարցրինք Մհեր Սեդրակյանին: «Ուրեմն իրանք՝ էդ մարդիկ, որ փնտրվում էին, արդեն հանձնվել են, բան չմնաց, էս էրկու օրը կպարզվի, ու »:

Չասացիք՝ ինչպիսի՞ն են եղել Ձեր հարաբերությունները Լյովիկի հետ: «Ես ոչ մեկի հետ վատ հարաբերություններ չունեմ, նրանց բոլորի հետ էլ իմ հարաբերությունները եղել են նորմալ»:

Չէ՝ գրվում է, որ ինչ-ինչ խնդիրներ են եղել: «Ինչ ուզեք՝ կգրեք, լրագրողների՞դ ինչ կա»:

Բոլոր դեպքերում, նրանք ժխտել են իրենց մասնակցությունը վենդետային: «Ես չգիտեմ, տեղյակ չեմ դրանից»:

Իսկ Պզոյի հետ ի՞նչ հարաբերությունների մեջ եք: «Ես արդեն ասացի՝ բոլորի հետ նորմալ հարաբերությունների մեջ եմ»:

Ճանաչո՞ւմ եք իրեն: «Հա, ի՞նչ է եղել որ, նա մեր թաղի տղա է եղել»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այօրվա համարում: