Նշենք, որ երեկ ազգային ժողովում տեղի ունեցած նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի դժգոհություններից մեկն էլ  մասնավորապես նրանում էր, որ բանանի գինը Հայաստանում թանկ է, ամբողջ Եվրոպայում բանանը վաճառվում է 500-700 դրամով, իսկ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը ձեռքը դնելով բանանի շուկայի վրա ասում ՝ «էս ծառն իմն է, էս սարն իմն է»:

Իսկ ավելի ուշ, «Քեթրին Գրուպ» ընկերության տնօրեն Գագիկ Բադալյանը՝ անդրադառնալով այս թեմային, տարածել է հայտարարություն, որի մեջ մասնավորապես նշվում է.  «Նախ, այն սպառողները, ովքեր գնումներ են կատարում ՀՀ վաճառակետերից նկատած կլինեն, որ 1 կգ բանանի գինը տատանվում է 880-980 ՀՀ դրամի սահմաններում, մասնավորապես՝ «Երևան-Սիթի», «Քարֆուր», «Կրպակ», «Նոր Զովք» սուպերմարկետներում, «Նուռ» խանութների ցանցում և այլն»։

YerevanNews.am-ի լրագրողը շրջեց որոշ խանութներով և արդեն նկատելի էր, որ Նիկոլ Փաշինյանի ելույթն իջեցրել էր բանանի գինը 200 դրամով՝ դարձնելով 1000 դրամ, սակայն ծայրամասային որոշ մանրածախ խանութներում բանանը դեռ վաճառվում է 1100-1200 դրամ:

Լրագրողի այն հարցին, թե ինչու եք իջեցրել բանանի գինը, խանութներում պատասխանում էին. ««Քեթրին Գրուպի» ձեռքը չի, ինչ ուզում՝ անում է»։ Իսկ այն հարցին, թե որքան արժեր բանանը մինչ այսօր, վաճառողը պատասխանեց. «Մեկ արկղ բանանի գինը մինչ մարտի 8 եղել է 15 000 դրամի մոտակայքում, սակայն մինչ պարոն Փաշինյանի ելույթը այն վաճառվում էր 20 000 դրամով»։

Ուստի հորդորում ենք, թե՛ ղեկավարությանը, թե՛ պատասխանատուներին, լինել հետևողական նաև քաղաքի ծայրամասերում և պաշտպանել սպառողի շահերը: