Լուրեր են շրջանառվում նաև, որ իր պաշտոնից կհեռանա Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նախկին գյուղնախարար Յուրի Ջավադյանի որդին ընդամենը հինգ տարի ղեկավարեց ԿԲ-ն, սակայն քիչ չէին դժգոհությունները նրա աշխատանքից: Ավելին, նա ամբողջապես նվիրվեց առևտրային բանկերին` այսպիսով չափազանց ձևական դարձնելով Կենտրոնական բանկի գործառույթները: Արթուր Ջավադյանին էլ կփոխարինի ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: «Ավանգարդը» նշում է, որ այս պաշտոնյայի գործունեությունից Ղարաբաղում այնքան էլ գոհ չեն, շատ ղարաբաղցիներ նշում են, թե նրա գլխավոր ուշադրությունը սևեռված է սեփական բիզնեսին... Արա Հարությունյանին էլ, ըստ թերթի աղբյուրների, կփոխարինի ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը` ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր և Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ,-գրում է «Ավանգարդ» թերթը: