«1 միլիոնանոց երթը տեղի տեղի կունենա ոչ թե ապրիլի 8-ին, այլ մայիսի 1-ին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երթի նախաձեռնության ղեկավար, ռեժիսոր Արշակ Զաքարյանը:

Զաքարյանի կարծիքով, այս փոփոխության պատճառն այն ձևավորված թյուր կարծիքն է, թե իբր նրանք աշխատում են իշխանության անունից և ինչ-որ մեկն է նրանց ուղղորդում:

«Ինձ որակեցին որպես Սերժ Սարգսյանի մարդ, չնայած  նրան, որ ես հայտարարել էի, որ ես ի սկզբանե միայն այս նախաձենության կազակեպիչն եմ»,-ասաց Արշակ Զաքարյանը և ավելացրեցլ, որ այս թյուր կարծիքները հերքելու համար նա հանդիպել է  ընդդիմադիր և իշխանական ուժերի ներկայացուցիչներին:

«Ի զարմանս ինձ, մենք ստիպված եղանք բացատրություն տալ ոչ միայն իշխանությանը, այլև ընդդիամադիր կողմին, մասնավորոպես այս ծրագիրը դուր չեկավ Րաֆֆի Հովհաննիսյանին»,-ավելացրեց Արշակ Զաքարյանը:

Հանդիպելով Րաֆֆի Հավհաննիսյանին  և «ժառանագության» ներկայացուցիչներին, նախաձեռնող խմբի կազակերպիչները որոշել են իրենց քաղաքացիական երթը տեղափոխել  մայիսի 1-ին, որպեսզի չխանգարեն «ժառանգություն» կուսակցության ապրիլի 9-ի երթին:

Այս նախաձեռնությանը միացել է նաև նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:

«Ես գտնում եմ, որ մինչև երթը պետք է գումարել բոլոր շահագռգիռ կողմերի ժողով, որը բաց կլինի բոլոր քաղաքական և քաղաքացիական ուժերի համար»,- ասաց Ղուկասյանը:

 Ինչ վերաբերվում է այսօրվա մեր քաղաքական իրավիճակին, Անդրիաս Ղուկասյանը գտնում  է, որ ժողովուրդը, ով չի կարողացել այս ընտրություններում իր ընտրական իրավունքը իրացնելու, այժմ այս պայքարը հնարավորություն է տալիս այդ սխալն ուղղելու: