«Հրապարակ» թերթը գրում է.
«ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության նախկին պետ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը մինչև կոկորդը կուշտ է պետական աշխատանքից: Մերձավորներին նա հայտարարել է, թե այլևս երբեք չի աշխատի պետական համակարգում, ափսոս չեն իր ջահել տարիները, որ մաշում էր կաբինետներում, իսկ այժմ տնօրինում է իր ժամանակը, ինչպես ուզում է: Նա այժմ զբաղված է իր բիզնեսներն ընդլայնելով Հայաստանից դուրս: Պաշտոնանկությունից հետո Հակոբյանն սկսել է գրեթե չշփվել պետական պաշտոնյաների հետ, այդ է պատճառը, որ երբեմնի ՀՀԿ-ական գործընկերները նրա մասին ոչ մի տեղեկություն չունեն:
Այս ֆոնին ուշագրավ է այն, որ նախկին փոխվարչապետ, այժմ Ռուբեն Վարդանյանի IDEA հիմնադրամի ղեկավար Արմեն Գևորգյանը, ով խուսափում է «Տաթևերի» և Սյունիքի համայնքների խնդիրներով ուղիղ շփում ունենալ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ, նախընտրում է մարզի խնդիրներին ու դրանց լուծումներին տեղեկանալ Սյունյաց նախկին մարզպետից՝ Վահե Հակոբյանից: Հիշեցնենք, որ, ըստ որոշ տեղեկությունների, Ա. Գևորգյանը հրաժարվել էր մարզպետի պաշտոնում կրկին նշանակված Սուրիկ Խաչատրյանին ներկայացնել մարզպետարանում, և, ասում էին, նաև դա դեր խաղաց, որ ազատվելու դիմում գրեց»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: