Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ ‪‎Նալբանդյանը վաղը‬ աշխատանքային այցով կժամանի Տաջիկստան։ Դուշանբեում նախարար Նալբանդյանը կմասնակցի ՀԱՊԿ‬ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ապրիլի 3-4-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բիշքեկ, որտեղ կմասնակցի ‪ԱՊՀ‬ անդամ պետությունների ԱԳ Նախարարների խորհրդի նիտին։

Ապրիլի 4-ին Ղրղզստան պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա Ղրղզստանի բարձրաստիճան ղեկավարության հետ: