Իտալական հեղինակավոր Միլան ֆուտոբոլային ակումբը պայմանգիր է կնքել ճապոնական հայտնի բրենդի հետ:
Սկզբում թվում էր, որ սա կատակ է, որ մարդկանց պետք է դրդի անդադար ծիծաղել, բայց արի ու տես, որ սա ճշմարտություն է:
Օրերս AC Milan հայտարարել է Hello Kitty-ի հետ շատ յուրօրինակ համագործակցության մասին: Ըստ Միլանի պաշտոնական կայքի ակումբն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել ճապոնական կազմակերպության հետ. նրանք միասին պլանավորում են ստեղծել նոր էքսքլյուզիվ հավաքածու:
Ըստ կայքի մամլո հաղորդագրության նոր հավաքածուն Սան Սիրոյի մարզադաշտ դուրս կգա առաջին անգամ ապրիլի կեսերին: