Ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում գտնվող Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը ամբողջությամբ լցված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված վահանակներով, որոնց վրա պատկերված է անմոռուկը: Այս լուսակարը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Արման Աբովյանը՝ հետևյալ գրառմամբ. 

«Այսօր Կիևը ամբողջությամբ լեցուն է այսպիսի վահանակներով: Եվ սա արել են ՄԵՐՈՆՔ: Չնայած բոլոր քաղաքական զարգացումներին, Ուկրաինայի բարդ դրությանը, ադրբեջանցիների և թուրքերի պոտենցիալ ոռնոցներին, ՄԵՐՈՆՔ ուղղակի վերցրել և արել են դա: Իմանալով ձեզ համոզված եմ, որ սա միայն սկիզբն է, և թեկուզ Ուկրաինայի իշխանությունները իրենց մեջ ուժ չեն գտել պաշտոնապես ճանաչել Ցեղասպանության փաստը, դուք չեք սպասում...դուք անում եք այն, ինչ թելադրում է ձեր խիղճն ու պատիվը...»: